Կորոնավիրուսային հիվանդության թարմածված տվյալներն` այսօր

Հայաստանում մարտի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 259 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 420 757-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 8505 է:

 

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Մարտի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1623 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 128-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 486 է, ընդհանուր առողջացածներինը՝ 404 157, փաստացի բուժվողներինը՝  6472: Մեկ օրում արվել է 3382 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 906 066 թեստավորում: