Զովունիի ընկերությունից խոշոր հափշտակության գործի նոր զարգացումները. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նախկինում բազմիցս դատապարտված Ս․Ա.-ն, հանցավոր համաձայնության գալով երկու այլ անձանց հետ, 2025 թվականի սեպտեմբերի 6-ին ապօրինի մուտք են գործել Զովունի բնակավայրում գտնվող ընկերության վարչական շենք, որտեղ մետաղական լինգերի և պտուտակահանի գործադրմամբ բացելով աշխատասենյակներից մեկում տեղադրված մետաղական պահարանը՝ գաղտնի հափշտակել են 116 մլն ՀՀ դրամ, 10 հզր ԱՄՆ դոլար, որսորդական հրացան՝ իր փամփուշտներով, որից հետո ավտոմեքենայով հեռացել են դեպքի վայրից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
«Նախաքննության ընթացքում առաջ քաշված մի շարք վարկածների ստուգման արդյունքում, հավաքված ապացույցներով, այդ թվում՝ առերևույթ հանցանք կատարած անձանց կողմից դեպքի վայրում թողնված մետաղական լինգերից և պտուտակահանից վերցված նմուշների դատագենետիկական փորձաքննությամբ հաստատվել է նշված գողությանը Ս․Ա․-ի մասնակցության հանգամանքը։ Հայտնաբերվել է նաև հանցագործության միջոց ծառայած ավտոմեքենան:
Բացի այդ, իրականացված քննչական գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև 2022 թվականի հունիսի 11-ին Արմավիր քաղաքի ավտոտեխսպասարկման կայանից 1 մլն 265 հզր ՀՀ դրամ գումարի չափով գողության դեպքին Ս.Ա.-ի առնչության վերաբերյալ:
Ս․Ա․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 3-րդ մասի 4-րդ կետով (գողությունը) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր հափշտակելը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում արգելադրվել է Ս.Ա.-ի ողջ գույքը, այդ թվում՝ հանցագործության կատարումից անմիջապես հետո նրա կողմից Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասում ձեռք բերված բնակարանը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Արփինե Սարգսյանը խոսել է վարորդական իրավունքի վերականգնման կարգից
Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է պարզեցնել վարորդական իրավունքից զրկվելուց հետո այն վերականգնելու կ...
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...
ԿԸՀ-ն պարզաբանում է տարածել
ԿԸՀ-ն պարզաբանել է Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը».«Կարևորելով հանրությանը պատշ...