Կալիֆոռնիան կրակների մեջ է. խոշոր հրդեհ է բռնկվել
ԱՄՆ-ի Medline Industries ընկերությունը համարվում է երկրի բուժհաստատություններին և բժշկական կենտրոններին բժշկական արտադրանք մատակարարող առաջատար ընկերություններից մեկը։ Ընկերությանը պատկանող բժշկական ապրանքների լոգիստիկ պահեստում տեղի է ունեցել աշխարհում խոշորագույն պահեստային հրդեհներից մեկը։ Այդ մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ–ները:
Պահեստը գտնվում է Կալիֆոռնիայի Թրեյսի քաղաքում և համարվում է բժշկական ապրանքների աշխարհի խոշորագույն պահեստներից մեկը։ Մի քանի կիլոմետր հեռավորությունից տեսանելի հրդեհը բառացիորեն րոպեների ընթացքում ոչնչացրել է մոտ 92 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող հսկայական համալիրը։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Վարչակազմի օպերատիվ արձագանքի շնորհիվ տարածքից շտապ տարհանվել է մոտ 120 աշխատակից։
Քաղաքի հրշեջ ծառայության ղեկավար Ռենդալ Բրեդլիի խոսքով՝ հրդեհի ժամանակ ավտոմատ հրդեհաշիջման համակարգը չի գործել, իսկ հրշեջ հիդրանտներում ջուր չի եղել։ Սա զգալիորեն բարդացրել է հրդեհաշիջման աշխատանքները, որոնք շարունակվել են նաև այսօր։
Մասնագետների գնահատմամբ՝ հրդեհի վերջնական մարման համար կարող է պահանջվել մի քանի օր։
Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են տասնյակ հրշեջ հաշվարկներ, իսկ քաղաքային իշխանությունները քննարկում են տեխնիկայի և մասնագետների թվի ավելացման հարցը։
Տեսանյութը՝ հղմամբ:
Նմանատիպ հոդվածներ
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ «Բարգավաճ Հայաստան»...
ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամ...
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։ Այս մասին հայտնում է իրանակ...
«Հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա բռնվել են». Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք էլ ասում ենք ընտրակաշա...