ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՏԿԵՆ-ը` կայծակի հարվածից կամուրջի փլուզման մասին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզպետներ Ահարոն Սահակյանի, Կարեն Սարգսյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ երեկ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել։
Նախարարը շրջայց է կատարել, ծանոթացել է վնասների չափերին և տեղում՝ պատասխանատուների հետ, քննարկել կամրջի հիմնանորոգման և նշված հատվածը հնարավորինս արագ երթևեկելի դարձնելու համար կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումները։
Այս պահին էլ տեղում աշխատանքներ են տարվում փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ:
Ներկայում ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել. ինչ իրավիճակ է քաղաքում
Կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասել է մինչև 1,5 մետրի։ Չնայած ստորգետնյա ջրատարները գործել են, ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղմկահարույց սպանություն Լոս Անջելեսում. ընտանիքի անդամները հայեր են
Չորեքշաբթի գիշեր Նորթ Հիլզում տեղի ունեցած սպանության և դրան հաջորդած ինքնասպանության հետևանքով հայտնաբերվել է երկու չափ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱ 2026-ը մեկնարկել է ողբերգական դեպքով. մանրամասներ
Աշխարհի 2026 թվականի առաջնության մեկնարկային օրը ստվերվել է ողբերգական միջադեպով։ Մեքսիկայի և Հարավաֆրիկյան Հանրապետությ...
«Հիսուս Քրիստոս»-ը կրակոցներ է արձակել Սպիտակ տան ուղղությամբ. մանրամասներ
ԱՄՆ Գաղտնի ծառայության հսկիչ-անցագրային կետի ուղղությամբ շաբաթ երեկոյան կրակ բացած զինված տղամարդը սպանվել է, հայտնել է...



