Ղարիբաշվիլին ստորագրել է Եվրամիությանը երկրի անդամակցության հայտը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հինգշաբթի քաղաքացիներին ուղղված հատուկ ուղերձում հայտարարել է, որ ստորագրել է Եվրամիությանը երկրի անդամակցության հայտը։
Վրաստանը ծրագրել էր այս հայտը ներկայացնել 2024 թվականին, սակայն Ուկրաինայում վերջին զարգացումների պատճառով Վրաստանի իշխանությունները որոշել են արագացնել եվրաինտեգրման գործընթացը, գրում է sputnik-georgia.ru-ն։
«Այսօր պատմական օր է Վրաստանի համար, ես երկրի անունից ստորագրում եմ Եվրամիությանն անդամակցելու հայտը»,- ասել է կառավարության ղեկավարը, որից հետո ստորագրել է փաստաթուղթը։
Մի քանի օր առաջ Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել։ Երեքշաբթի Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել բանաձևին, որում կոչ է արվում Ուկրաինային ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել։
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կոչ է արել Եվրամիությանը «արտահերթ» դիտարկել Թբիլիսիի հայտը և որոշում կայացնել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու մասին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
«Աէրոֆլոտ»-ը դադարեցնում բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ մեկից
Ռուսական խոշորագույն ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ դ...
«Ի շահ մեր եղբայրական ժողովուրդների». Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակ...
Լավրովը` Ուկրաինայում ՌԴ զինվորականների կորուստների մասին
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության զինվորականների շրջանում կորուստներ կան, բայց դիտորդները չէ, որ պետք է գնահատեն՝ արդյո...