Քաղաքականություն

«Այսօր որոշում է կայացվել սառեցնել ռուսաստանցի օլիգարխների ակտիվները». Ճապոնիայի վարչապետ

«Այսօր որոշում է կայացվել սառեցնել ռուսաստանցի օլիգարխների ակտիվները». Ճապոնիայի վարչապետ
Ճապոնիայի կառավարությունը որոշել է սառեցնել «ռուսաստանցի օլիգարխների» ակտիվները։ Այս մասին հինգշաբթի Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, գրում է…

Ճապոնիայի կառավարությունը որոշել է սառեցնել «ռուսաստանցի օլիգարխների» ակտիվները։ Այս մասին հինգշաբթի Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր որոշում է կայացվել սառեցնել ռուսաստանցի օլիգարխների ակտիվները»,- ասել է նա։

Ճապոնիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Ճապոնիայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի ֆինանսական պատժամիջոցները, ներառյալ ռուսական բանկերի անջատումը միջբանկային վճարումների միջազգային SWIFT համակարգից, անհրաժեշտ քայլեր են՝ ուղղված «Ռուսաստանին միջազգային վճարային համակարգից և համաշխարհային տնտեսությունից մեկուսացնելուն»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

 

Նմանատիպ հոդվածներ

Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար

Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250