RT և Sputnik լրատվամիջոցներն այսօրվանից պաշտոնապես արգելված են ԵՄ-ում

 Ռուսական RT և Sputnik լրատվամիջոցներն այսօրվանից պաշտոնապես արգելված են Եվրամիությունում, քանի որ դրանք, ըստ հանձնաժողզովի, խեղաթյուրում են Ուկրաինայի շուջ կատարվող իրադարձությունները:

 

Սահմանված արգելքով դադարեցվում է լրատվականների և նրանց դուստր ձեռնարկությունների հեռարձակումը, արգելվում է ներբեռնել նրանց հավելվածները և տարածել վերջիններիս ստեղծած բովանդակությունը` սոցիալական մեդիա հարթակներում, ասվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից այսօր հրապարակված փաստաթղթերում:

 

«Ուկրաինայի նկատմամբ իր ագրեսիան արդարացնելու և այդ ագրեսիային աջակցելու համար Ռուսաստանի Դաշնությունը շարունակական և համաձայնեցված քարոզչական գործողություններ  իրականացնել՝ ուղղված ԵՄ-ի և հարևան քաղաքացիական հասարակության անդամների դեմ՝ լրջորեն խեղաթյուրելով և շահարկելով փաստերը», - գրել է Հանձնաժողովը։