«Իսկական թրիլեր էր». Լուկաշենկոն՝ ռուս-ուկրաինական բանակցությունների կազմակերպման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է իր պետության տարածքում փետրվարի 28-ին կայացած ռուս–ուկրաինական բանակցությունների մասին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը։
«Եթե պատմենք, թե ինչպես ենք կազմակերպել այդ բանակցությունները, իսկական թրիլեր էր... Բանակցողները պարզապես կեցցեն, նրանք հիասքանչ էին։ Արեցին ավելին, քան հնարավոր էր։ Նրանք 5 ժամվա ընթացքում գերազանց կատարեցին իրենց աշխատանքն առաջին փուլում»,– ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով` բանակցություններին զգուշավոր լավատեսությամբ է պետք վերաբերվել, կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, բայց այս անգամ` արդեն Լեհաստանի և Բելառուսի սահմանին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Ուկրաինայում կատարվողի մասին
Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթներ...
Բայդենը նշել է, թե որն է եղել Պուտինի սխալը
«Պուտինը կարծում էր, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի, և նա կարծում էր, որ կարող է մեզ պառակտել տանը, նա սխալվել է»,...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են...
Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում լռության ռեժիմ է հայտարարում
Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10։00-ից հայտարարում է լ...