Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ անհապաղ իրեն ընդունել ԵՄ-ի կազմ
Ուկրաինան կոչ Է արել Եվրամիությանը՝ անհապաղ իրեն ընդունել ԵՄ-ի կազմ, երկուշաբթի օրն առավոտյան տեսաուղերձով հայտարարել Է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք Եվրամիությանն ենք դիմում նոր հատուկ ընթացակարգով Ուկրաինայի անհետաձգելի անդամակցության խնդրանքով»,-հայտարարել Է նա:
Զելենսկին վստահություն Է հայտնել, որ նման որոշումն արդարացի Է, եւ որ ուկրաինացիները դրան արժանացել են: 2019 թվականի փետրվարին Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել Է Սահմանադրության մեջ փոփոխություներ կատարելու մասին օրենք, որը վերաբերում Է երկրի՝ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ռազմավարական ուղեգծին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
Կադիրովը սպառնացել է Եվրոպային ու ժամանակ տվել մինչև փետրվարի 31-ը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսու...
Դուրս բերել ՌԴ բոլոր զորքերը, այդ թվում՝ Ղրիմից և Դոնբասից. Զելենսկու գրասենյակի ներկայացուցչի հայտարարությունը իրարանցում է առաջացրել
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկ...