«Դա մեզ կապիտուլյացիա պարտադրելու փորձ էր»․ Կիևում մեկնաբանել են՝ ինչու են հրաժարվել բանակցություններից
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Կիևը Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվել է, քանի որ առաջարկված պայմաններն ուկրաինական կողմին չեն գոհացրել։
«Ուկրաինան հրաժարվել է բանակցություններից, որովհետև պայմանները, որոնք միջնորդների միջոցով փոխանցել է ռուսական կողմը, մեզ չեն բավարարում։ Դա մեզ կապիտուլյացիա պարտադրելու փորձ էր։ Մենք նրանց ազդակ ենք ուղարկել, որ խաղաղության պայմանագիրը հնարավոր է Կիևի առաջարկած պայմաններով, ոչ թե Մոսկվայի»,- Արեստովիչի խոսքերը մեջբերել է Страна.ua-ն։
Լրատվամիջոցի հարցին՝ կոնկրետ ի՞նչ պայմաններ է առաջարկել Ռուսաստանը, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը հրաժարվել է պատասխանել։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
Կլիչկոն մանրամասներ է հայտնել զոհվածների ու վիրավորների թվի մասին
Կիևում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման սկզբից ի վեր զոհվել է 14 զինվորական և 6 խաղաղ բնակիչ, 71 մարդ վիրավորվել է, ա...
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը». Վոլոդին
ՌԴ ԴԺ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը, տեղեկանո...
Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից
«Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից»: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Հիշեցնցենք, որ ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը նշ...