Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 160 չվերթ

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 160 չվերթ: Այդ մասին հայտնում է Ռիա-Նովոստի գործակալությունը:

Ինչպես արդեն հայտնել ենք` այս գիշեր ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին:

Նշենք,  որ այս ամենը պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով։

 

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Դոնբասում իրավիճակը սրվել է։ Նշվում էր, որ Կիևը բանակի մեծ մասը կենտրոնացրել է շփման գծում և պարբերաբար կրակում էր աշխարհազորայինների վրա՝ օգտագործելով արգելված տեխնիկա։ Լուկանսկում և Դոնեցկում սկսեցին կանանց, երեխաների և տարեցների տարհանումը Ռուսաստանի շրջաններ: Համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել։ Այս իրավիճակում փետրվարի 19-ին ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները դիմեցին Ռուսաստանին՝ իրենց անկախությունը ճանաչելու խնդրանքով։ Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Պետության ղեկավարը հանձնարարել էր ապահովել հանրապետություններում խաղաղության պահպանումը։ Ինչպես պարզաբանել էր նախագահը, ինքը նման որոշում է կայացրել, քանի որ արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին բռնածները Դոնբասի հակամարտության այլ լուծում չեն ճանաչում, բացի ռազմականից։ Այսօր Պուտինը ուղերձ է հղել՝ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին։

Քաղաքականություն