Չինաստանի ԱԳՆ-ն՝ Ուկրաինայում տեղի ունեցողի մասին
Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյին նշել է, որ Չինաստանի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ տարբերվում է ամերիկյան ղեկավարության հայացքներից։
Ռուսաստանը կարող է գլուխ հանել Ուկրաինայում տիրող իրավիճակից ինքնուրույն և Չինաստանի ռազմական օգնության կարիքը չունի։ Այս մասին այսօր հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյին։
«Ռուսաստանը հզորությամբ օժտված մեծ տերություն է։ Նա Չինաստանի կամ այլ երկրի աջակցության կարիքը չունի», – հայտարարել է նա ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով արևմտյան լրագրողի հարցին, թե արդյոք Պեկինը ռազմական օգնություն ցուցաբերում է Մոսկվային Ուկրաինայում տիրող իրավիճակի ֆոնին։
Չինացի դիվանագետը նշել է, որ Պեկինի դիրքորոշումը հարցի վերաբերյալ տարբերվում է ամերիկյան ղեկավարության տեսակետներից։
«Մենք չենք վարվի այնպես, ինչպես ԱՄՆ–ն, որը Ուկրաինային մեծ քանակությամբ սպառազինություն է մատակարարում», – հավելել է նա։
Ռուսաստանի իշխանությունը որոշել է Ուկրաինայում ռազմական գործողություն իրականացնել ինքնուրույն` առանց Չինաստանի կարծիքը հարցնելու, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ռուսաստանը անկախ և ինքնուրույն է գործում` առաջնորդվելով սեփական ռազմական որոշումներով, նա որևէ քայլ ձեռնարկելուց առաջ Չինաստանի համաձայնությունը հարցնելու կարիք չունի, ընդգծել է Չունյին։
Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Ուկրաինայում կատարվողի մասին
Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթներ...
Բայդենը նշել է, թե որն է եղել Պուտինի սխալը
«Պուտինը կարծում էր, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի, և նա կարծում էր, որ կարող է մեզ պառակտել տանը, նա սխալվել է»,...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են...
«Մենք մենակ մնացինք». Զելենսկին հայտնել է զոհերի և վիրավորների թիվը
Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ փետրվարի 24-ին ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 137 զինվոր, ևս 316-ը վիրավոր...