«Փաստաթուղթ են քննարկում». Սաղաթելյանը` Ռուբինյան–Քըլըչ սպասվող հանդիպման մասին
Իրականում երկու կողմերը քննարկում են փաստաթուղթ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում րագրողների հետ զրույցում, Ռուբինյան–Քըլըչ վաղվա հանդիպմանն ընդառաջ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Հակառակ պարագայում ինչի՞ մասին են բանակցում։ Եթե խոսքը Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին է, դրա համար երկար բնակցությունների առարկան ո՞րն է, թող մեկ նախադասությամբ հայտարարեն, որ հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ, փոխանակվում են դեսպաններ։ Սա է պրոտոկոլը։ Վերցրեք, տեսեք մնացած երկրների հետ ինչպես է տեղի ունեցել»,– ասաց Սաղաթելյանը։
Մինչդեռ, եթե բանակցությունները շարունակվում են, ընդդիմադիր գործչի մեկնաբանմամբ դա նշանակում է, որ քննարկվում է հայ-թուրքական հաշտեցման փաստաթուղթ, որտեղ ոտնահարված են լինելու Հայաստանի շահերը և հրապարակային կամ գաղտնի կերպով արտացոլված են լինելու Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները։
Հիշեցնենք` վաղը` փետրվարի 24-ին` Վիեննայում նախանշված է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում, հունվարի 14-ին։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագո...
Բաքուն հիստերիայի մեջ է. ՌԴ ԱԳՆ֊ի օգտագործած «Արևելյան Հայաստան» անվանումը դուր չի եկել նրանց
Ադրբեջանին, մեղմ ասած, դուր չի եկել ՌԴ ԱԳՆ֊ի պաշտոնակական հաղորդագրության մեջ օգտագործված «Արևելյան Հայաստան» եզրո...
ՔՊ-ն տապալեց «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագծի քննարկումը
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր ժամը 12:00-ին պետք է գումարվեր Ազգային ժողովի արտահերթ նիստ, օ...