Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի, Գերմանիայի և Թուրքիայի մասնակցությամբ նիստ հրավիրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Ուկրաինայի, Գերմանիայի եւ Թուրքիայի մասնակցությամբ:
«Առաջարկում եմ առաջիկա շաբաթներին գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների գագաթնաժողով Ուկրաինայի, Գերմանիայի և Թուրքիայի մասնակցությամբ՝ Եվրոպայում անվտանգության մարտահրավերներին վերաբերող հարցերը լուծելու համար»,- հայտարարել է նա շաբաթ օրը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում: Բացի այդ, նախագահի խոսքով, նա ՄԱԿ-ի ԱԽ-ին առաջարկում է «Ուկրաինայի համար անվտանգության նոր, գործուն երաշխիքներ մշակել»:
Զելենսկու խոսքով՝ նման երաշխիքներ այժմ պետք են, քանի դեռ Ուկրաինան չի ստացել ՆԱՏՕ-ի անդամակցությունը, քանի դեռ այն «փաստացի գորշ գոտում է՝ անվտանգության վակուումում»:
Զելենսկին հավելել է, որ ԱԳՆ-ին հանձնարարել է հրավիրել Բուդապեշտի հուշագրի մասնակից երկրների գագաթաժողով: «Աշխարհում երրորդ միջուկային պոտենցիալից հրաժարվելու համար Ուկրաինան անվտանգության երաշխիքներ է ստացել։ Այդ զենքը մենք չունենք, անվտանգությունը նույնպես չկա։ Չկա նաև մեր պետության տարածքի մի մասը, իսկ ամենակարևորը՝ չկան միլիոնավոր մեր քաղաքացիներ»,- ասել է նա։
Նախագահը կարծում է, որ Կիևն իրավունք ունի պահանջել խաղաղեցնելու քաղաքականությունից անցնել Ուկրաինայում անվտանգության և խաղաղության երաշխիքների ապահովմանը:
«2014 թվականից Ուկրաինան երեք անգամ փորձել է կոնսուլտացիաներ հրավիրել Բուդապեշտի հուշագրի երաշխավոր պետությունների հետ, բայց ապարդյուն։ Այսօր Ուկրաինան դա կանի չորրորդ անգամ։ Ես դա անելու եմ վերջին անգամ։ Ես նախաձեռնում եմ խորհրդակցությունների անցկացում Բուդապեշտի հուշագրի շրջանակներում», – հայտարարել է նա ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է տեղի ունենում Դոնբասում այս պահին
Ի՞նչ է տեղի ունենում Դոնբասում այս պահին: -Լուգանսկի կողմի խոսքով ՝ կան զոհեր քաղաքացիական անձանց շրջանում եւ ավերվ...
Կապանի մոտակայքում կրկին դիրքե՞ր են զիջվելու հակառակորդին. Փարսյանն անդրադարձել է տարածվող լուրերին
Իրանը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է այսօր բեռնատարների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույց...
Ուկրաինան սպառնացել է վերանայել միջուկային զենքից հրաժարվելու մտադրությունից, եթե ...
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախաձեռնում է անվտանգության ապահովման Բուդապեշտի հուշագրի մասնակի...
Կիևին տարիներ շարունակ ասում են, թե ՆԱՏՕ-ի դռները բաց են. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ասել է, որ Կիևը տարիներ շա...