«Մենք չենք կարող հավերժ ձիթենու ճյուղ առաջարկել Մոսկվային»․ Շառլ Միշել
Արեւմուտքը չի կարող մշտապես բանակցություններ եւ ձիթենու ճյուղ առաջարկել Մոսկվային, եւ սահմանել լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ Ուկրաինայի շուրջ լարվածության աճի դեպքում: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի Մյունխենի անվտանգության համաժողովին ելույթ ունենալիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինայի շուրջ ռուսական ուժերի կենտրոնացումը շարունակվում է, մենք չենք տեսնում ապաէսկալացիայի նշաններ»,-պնդել է նա: «Մենք չենք կարող հավերժ առաջարկել ձիթենու ճյուղ. եթե էսկալացիան շարունակվի, կսահմանվեն լայնածավալ պատժամիջոցներ»,-խոստացել է Միշելը:
Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը փորձել է պառակտել Արեւմուտքը, սակայն նպաստել է հակառակ արդյունքին՝ համախմբելով Եվրամիության երկրներին, տրանսատլանտյան դաշնակիցներին ԱՄՆ-ին ու Կանադային եւ ամբողջ աշխարհում գործընկերներին, այդ թվում՝ Ճապոնիային:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն տնտեսական առաջարկներ է ներկայացրել Աֆրիկային, որոնք պետք է ավելի գրավիչ լինեն, քան ՌԴ-ի ու Չինաստանի նախաձեռնությունները:
Նմանատիպ հոդվածներ
«Ինչի՞ն եք սպասում․ մեզ պետք չեն լինի ձեր պատժամիջոցները, երբ կսկսվի ռմբակոծությունը»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն. «Ինձ ասում են՝ մենք պատ...
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
«Արցախն այսօր՝ չնայած վիրավոր, սակայն կանգուն է»․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակացությամբ ուղերձ է հղել, որում ասվում է․ «34 տարի առաջ այս...
«Հետախուզությունը, որին ես վստահում եմ, իմ հետախուզությունն է»․ Զելենսկի
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին հետախուզության տվյալների համար,սակայն նշել է, որ վստահում է ուկրաինական հետա...