ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է 23-ամյա վարորդը BMW-ով բախվում կայանված Tesla-ին

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արշակ Չիբուխչյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի փողոց ընթանալիս բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Tesla մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկային։ 

 

Հարվածի արդյունքում Tesla-ն առաջ էր ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Highlander մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել էր Nissan Patrol մակնիշի ավտոմեքենային։

 

 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ` դեպքի վայրից: