ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սենսացիոն մանրամասներ․ մայրը՝ մանկապարտեզում պակիստանցի երեխայի հետ կատարվածի մասին․ factor

Փետրվարի 2-ի երեկոյան տեղեկություն տարածվեց, որ Երևանի մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին Ոստիկանությունը հաղորդում է ստացել: Ինչպես նշել էր երեխայի մայրը՝ 2019 թ․ մարտից մինչև 2021 թ․ հոկտեմբերի 14-ը՝ իր դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է մանկապարտեզ, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս: Նշվում է, որ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք։  

 

Լրատվամիջոցը այսօր վերջապես զրուցել է  ենթադրյալ տուժող երեխայի մոր հետ, որը  պատմել է հետևյալը. «2019թ. երկու երեխաներս միասին են հաճախել տվյալ մանկապարտեզ, ի սկզբանե եղել են որոշակի խնդիրներ. քաշել են նրանց ականջները, հարվածել են, վիրավորական արտահայտություններ են արել: Դաստիարակը իր առաջին իսկ աշխատանքային օրերից սկսել էր փոքր դստերս առանձին նկարել, հարցուփորձ անել մեր ընտանիքից… Փորձել եմ պարզաբանում ստանալ տնօրենից (նախկին տնօրեն Թամարա Հովհաննիսյանից, որն այժմ մահացած է): Տնօրենը կանչեց այդ դաստիարակին և ասաց, որ իր հեռախոսից անձամբ ջնջեմ իմ երեխայի նկարները, ինչն էլ արել եմ: Բայց հետո այդ դաստիարակը շարունակել էր երեխային նկարել: 

Մանրամասները՝ factor.am -ի տեսանյութում: 

 

Քաղաքականություն