Ղազախստանի նախագահը Թրամփից հրավեր է ստացել միանալու Գազայի խաղաղության խորհրդին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հրավեր է ստացել միանալու Գազայի խաղաղության խորհրդին, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։
«Այո, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը առաջին համաշխարհային առաջնորդներից մեկն էր, որը պաշտոնական հրավեր ստացավ միանալու Խաղաղության խորհրդին, և որպեսզի Ղազախստանը դառնա հիմնադիր պետություններից մեկը։ Ի պատասխան՝ պետության ղեկավարը նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահին՝ հայտնելով անկեղծ երախտագիտություն և հաստատելով իր համաձայնությունը միանալու այս նոր կազմակերպությանը», - ասել է Ժելդիբայը, ըստ ղազախական Tengrinews լրատվական կայքի։
Թրամփը նախկինում հայտարարել էր Գազայի խաղաղության խորհրդի ստեղծման մասին և խոստացել շուտով հրապարակել դրա անդամներին։ Խորհրդի կազմում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը, ամերիկացի առաջնորդի փեսան և ներդրող Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը, Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ռոբերտ Գաբրիելը, շաբաթ օրը հայտնել է Սպիտակ տունը։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն
Գործարար Սամվել Կարապետյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից այսօր տեղափոխվեց տուն։ Առավոտից նրա տան մոտ հավաքվել էին նրա աջակիցնե...
Մեջը քյար չկա, եթե հրապարակային չէ. պիտի գաք՝ գործ անեք․ Կոնջորյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասել է, որ ընդդիմությունը չի օգտվում նվազագույն հնարավորություններից...
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով
Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ անժամկետ կալանքը, փոխարինվեց տնային կա...
Ռուսական հեղուկ գազը Հայաստան կներմուծվի երկաթուղով` Ադրբեջանի տարածքով
Գաղտնիք չէ, որ հեղուկ գազի հետ կապված Հայաստանում հիմա մեծ խնդկիր կա, խնդիրը պայմանավորված է նրանով, որ մենք ներմուծում...