ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օդային մարտ. հրապարակվել են ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններից կադրեր
Բելառուսի պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Դաշնակցային վճռականություն-2022» ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունների ժամանակ իմիտացված օդային մարտի տեսանյութը, գրում է Kp.ru-ն:
Հաղորդվում է, որ օդային մարտն իրականացրել են բելառուս օդաչուները Су-30СМ ինքնաթիռներով, իսկ նրանց ռուս գործընկերները՝ Су-35С-ով։ Օդային մարտերն անցկացվել են ցածր բարձրության վրա՝ 200-ից 1000 մետր: