Կրեմլը պետք է «մի քայլ հետ քաշվի». Ջոնսոնի կոչը` Պուտինին
«Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված, բայց Մոսկվան ու Լոնդոնը միասի հնարավորություն ունեն կարգավորել ամեն ինչ, եթե Կրեմլը «մի քայլ հետ քաշվի» և շարունակի երկխոսությունը Արեւմուտքի հետ»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «Թվիթեր»-ի իր անձնական գրառման մեջ:
Ըստ Ջոնսոնի, եթե դեէսկալացիայի միջոցառումները ժամանակին ձեռք առնվեն, ապա տարածաշրջանի երկրները կկարողանան խուսափել հավանական պատերազմի սարսափելի հետևանքներից:
Մեծ Բրիտանիայի ղեկավարը կոչ է արել բոլոր կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները:
Ավելի վաղ, Բորիս Ջոնսոնը եվրոպական երկրներին կոչ էր արել հրաժարվել ռուսական գազի գնումից. «Մենք պետք է գտնենք էներգիայի այլընտրանքային աղբյուրներ եւ պետք է պատրաստ լինենք Ռուսաստանի վրա շատ, շատ լուրջ տնտեսական սահմանափակումներ մտցնել»:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ջոնսոնը մտադիր է քննարկել Եվրամիության առաջնորդների հետ Ուկրաինայում պատերազմը կանխելու ուղիները եւ կիեւյան կողմին պաշտպանության ապահովման հարցում օժանդակելու հարցերը:
Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ նա ամեն ջանք կգործադրի եւ դիվանագիտական հնարավորությունները կօգտագործի դեէսկալացիայի համար:
Նմանատիպ հոդվածներ
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին գործեր...
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Հայաստանը չափազանց մեծ ուշադրություն դարձրեց այս թեմային. Բելառուսի ԱԳ նախարարը` Լուկաշենկոյի սկանդալային հայտարարության մասին
Մինսկի և Երևանի միջև դիվանագիտական սկանդալի մասին խոսք լինել չի կարող։ Այդ մասին Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հա...