ԱՄՆ-ի վարչակազմը Կոնգրեսից ևս 30 միլիարդ դոլար կխնդրի համավարակի դեմ պայքարելու համար
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է հանդես գալ Կոնգրեսում՝ խնդրելով հավանություն տալ լրացուցիչ 30 միլիարդ դոլարի հատկացմանը երկրում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով: Այդ մասին հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:
Նրանց տեղեկատվության համաձայն, 17,9 միլիարդ դոլարը պլանավորվում Է ծախսել պատվաստանյութերի եւ բուժման վրա, 4,9 միլիարդ դոլարը՝ թեստավորման, 3 միլիարդ դոլարը՝ չապահովագրված մարդկանց կորոնավիրուսից բուժելու եւ 3,7 միլիարդ դոլարը՝ հեռանկարում վիրուսի նոր տարատեսակների հնարավոր հայտնվելուն նախապատրաստվելու վրա: Associated Press-ը գրում Է, որ առայժմ պարզ չէ, թե լրացուցիչ ֆինանսավորման պահանջը ինչպես կընդունեն Կոնգրեսում:
Հանրապետականները կցանկանային հիմնական միջոցներն ուղղել երկրի ներսում վիրուսի տարածման դեմ պայքարին, մասնավորապես, ձեռնարկություններին օգնելու նպատակով:
Դեմոկրատ առաջադիմականները հանդես են գալիս աղքատ երկրներին պատվաստվելու գործում օգնություն ցուցաբերելու նպատակով լրացուցիչ ջանքերի օգտին: ԱՄՆ-ը շարունակում է աշխարհում առաջատարը մնալ ախտահարվածների եւ վիրուսից մահացածների թվով։
Նմանատիպ հոդվածներ
Միջուկային ուժերի մասշտաբային վարժանքներ՝ Ռուսաստանում
Ռուսաստանը փետրվարի19-ին ծրագրել է ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ՝ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակումնե...
Զելենսկին չի մասնակցի Գոմելում ՌԴ-ի հետ բանակցություններին․ մամուլի խոսնակը հաստատում է
Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել է Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ նա չի մասնակցի...
Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ Կիևը ՌԴ-ի հետ բանակցություններում կներկայացնի Տոչիցկին և դրանք կլինեն Գոմելում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններում ներկայա...
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին
Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։ Հանդիպումն անցկացվե...