Պուտինը կատակում է Ուկրաինա «ներխուժելու» թեմայով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարբերաբար կատակում է Ռուսաստանի առասպելական ներխուժման «ճշգրիտ ամսաթվի» թեմայով։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պուտինը «ռուսական ներխուժման» ամսաթվերի հետ կապված հրապարակումների ֆոնին երբեմն կատակում է՝ իսկ պատերազմի մեկնարկի ճշգրիտ ժամանակը չի՞ հրապարակվում»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ արևմտյան մամուլը տարածել է ԱՄՆ-ի նախազգուշացումը՝ ուղղված եվրոպական դաշնակիցներին, որում ասվում է, թե Պենտագոնի հետախուզական տվյալների համաձայն՝ Ռուսաստանը Ուկրաինա կներխուժի փետրվարի 16-ին։ Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի` «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները պատրվակ են ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
Պուտինը՝ 3-րդ համաշխարհային պատերազմի մասին
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վ...
Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա
ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա Ուկ...
«Ինչի՞ն եք սպասում․ մեզ պետք չեն լինի ձեր պատժամիջոցները, երբ կսկսվի ռմբակոծությունը»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն. «Ինձ ասում են՝ մենք պատ...