Մակրոնը Պուտինին խնդրել է չկատարել Դումայի կոչը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է չկատարել Պետդումայի՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԿԺԴ և ԼԺՀ) անկախությունը ճանաչելու կոչը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ Ելիսեյան պալատին հղումով։
«Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին և խնդրում ենք [Պուտինին] չկատարել Դումայի խնդրանքը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Ավելի վաղ ՌԴ Պետդուման լիագումար նիստի ժամանակ կողմ էր քվեարկել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ որոշման նախագծին: Խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով՝ պատգամավորները կարծում են, որ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը հիմքեր կստեղծի անվտանգության երաշխիքներն ապահովելու եւ արտաքին սպառնալիքներից հանրապետությունների բնակիչներին պաշտպանելության համար, ինչպես նաեւ միջազգային խաղաղության եւ տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը. Կրեմլ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Վլադիմիր Պուտինի հրավերը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...