Կանադան Ուկրաինային մահաբեր զենք կմատակարարի
Կանադան որոշել է Կիևին մատակարարել 6,1 միլիոն դոլարի մահաբեր զենք և տրամադրել 500 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն՝ հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրումը, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Հետևելով ուկրաինացի գործընկերների հետ բանակցությունների արդյունքներին և հաշվի առնելով իրավիճակի սրումը, ես հավանություն եմ տվել Ուկրաինային 7,8 միլիոն դոլարի (կանադական, 6,1 միլիոն դոլար) մահաբեր զենք և զինամթերք հատկացնել Ուկրաինային»,- Интерфакс-ի փոխանցմամբ ասել է վարչապետը լրագրողների հետ զրույցում։
Թրյուդոն ընդգծել է, որ «կանադացիների և ամբողջ աշխարհի համար կարևոր է իմանալ, որ Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինային, նրա անկախությանը, ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ինքնապաշտպանության իրավունքին»։
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը. Կրեմլ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Վլադիմիր Պուտինի հրավերը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...