ԵՄ-ն խստորեն դատապարտում է Դոնեցկը և Լուգանսկը անկախ սուբյեկտներ ճանաչելու ՌԴ պետդումայի կոչը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն խստորեն դատապարտում է ՌԴ պետդումայի որոշումը՝ դիմելու նախագահ Պուտինին՝ կոչ անելով անկախ սուբյեկտներ ճանաչել ուկրաինական Դոնեցկի և Լուգանսկի մարզերի կառավարական վերահսկողություն չունեցող տարածքները:
«Ճանաչումը մինսկյան պայմանավորվածությունների ակնհայտ խախտում կարող է լինել»,- ասել է Բորելը:
Ավելի վաղ ՌԴ Պետդուման լիագումար նիստի ժամանակ կողմ էր քվեարկել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ որոշման նախագծին: Խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով՝ պատգամավորները կարծում են, որ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը հիմքեր կստեղծի անվտանգության երաշխիքներն ապահովելու եւ արտաքին սպառնալիքներից հանրապետությունների բնակիչներին պաշտպանելության համար, ինչպես նաեւ միջազգային խաղաղության եւ տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը. Կրեմլ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Վլադիմիր Պուտինի հրավերը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...