Ժիրինովսկու մահվան մասին լուրերին կոչ են անում չհավատալ. ՌԼԴԿ
Քաղաքականություն ՌԼԴԿ-ն իր կուսակիցներին հաղորդագրություններ է ուղարկել՝ կոչ անելով չհավատալ քաղաքական ուժի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի մահվան մասին շշուկներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Այդ տեղեկությունները տարածում են չարագործները»,-ասվում է հաղորդագրության մեջ: Կուսակցությունը նաեւ դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրելով հայտնաբերել նրանց, ովքեր տարածում են Ժիրինովսկիի մահվան մասին լուրերը: «Մենք պահանջում ենք պատասխանատվության ենթարկել չարագործներին»,-հայտարարել են կուսակցությունում: Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Ժիրինովսկին հոսպիտալացվել է COVID-19 ախտորոշմամբ. նրա մոտ հայտնաբերվել է օմիկրոն շտամը: Կուսակցությունում հայտնել են, որ նրա ինքնազգացողությունը նորմալ է, եւ նա աշխատում է փաստաթղթերի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի հետ հեռախոսազրույց են խնդրել աշխարհի շատ առաջնորդներ
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ շատ համաշխարհային առաջնորդներ Ուկրաինա ներխո...
ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, Ուկրաինա «ռուսական ներխուժման» ամսաթվի մասին
ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, որ Ուկրաինա "ռուսական ներխուժումը" կսկսվի փետրվարի 16-ին:Իսրայելի քաղաքացիների տարհանումը...
Սուզանավով ՌԴ պետական սահմանն է խախտվել. ԱՄՆ ռազմական կցորդին նոտա է հանձնվել
ՌԴ ՊՆ-ն նոտա է հանձնել ԱՄՆ ռազմական կցորդին ամերիկյան սուզանավով ՌԴ պետական սահմանի խախտման պատճառով: «Փետրվարի 12-...
Ուկրաինա ՌԴ-ի ներխուժման դեպքում ԱՄՆ-ը վճռական և արագ պատասխան կտա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի...