Զելենսկին Շառլ Միշելի հետ քննարկել է պատժամիջոցների հարցերը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է անվտանգության մարտահրավերներին համատեղ հակազդեցությունն ու պատժամիջոցների հարցերը: Այս մասին Ուկրաինայի առաջնորդը գրել է Twitter-ում։
«Քննարկել են վերջին միջազգային բանակցությունները, խաղաղ գործընթացի ակտիվացումը N4 (նորմանդական քառյակի-խմբ.) շրջանակներում։ Հավատարիմ ենք հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։ Շնորհակալ եմ մակրոֆինանսական աջակցության համար», – գրել է Զելենսկին ։
Նա նաև կարևորել է, որ ԵՄ անդամ երկրների դեսպանատները շարունակում են աշխատել Ուկրաինայում։
«Մտքեր են փոխանակել Շառլ Միշելի հետ Բեռլինում նորմանդական քառյակի առաջնորդների խորհրդականների հանդիպման, ապագա դիվանագիտական ջանքերի և պատժամիջոցների շուրջ։ Այսօր մեզ համար ամենամեծ թշնամին խուճապն է։ ԵՄ-ի կողմից աջակցության կարևոր ազդանշանն այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները շարունակում են աշխատել Ուկրաինայում», – Instagram-ում գրել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ փետրվարի 12-ին, Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի հետ հեռախոսազրույց են խնդրել աշխարհի շատ առաջնորդներ
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ շատ համաշխարհային առաջնորդներ Ուկրաինա ներխուժման...
ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, Ուկրաինա «ռուսական ներխուժման» ամսաթվի մասին
ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, որ Ուկրաինա "ռուսական ներխուժումը" կսկսվի փետրվարի 16-ին: Իսրայելի քաղաքացիների տարհանումը...
Սուզանավով ՌԴ պետական սահմանն է խախտվել. ԱՄՆ ռազմական կցորդին նոտա է հանձնվել
ՌԴ ՊՆ-ն նոտա է հանձնել ԱՄՆ ռազմական կցորդին ամերիկյան սուզանավով ՌԴ պետական սահմանի խախտման պատճառով: «Փետրվարի 12-ին Ռո...
Ուկրաինա ՌԴ-ի ներխուժման դեպքում ԱՄՆ-ը վճռական և արագ պատասխան կտա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի...