Մոսկվան շահագրգռված է Եվրասիական մեծ գործընկերության ձեւավորման հարցում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը ձգտում է Եվրասիան դարձնել կայունության և զարգացման միասնական տարածք, այդ նպատակին հասնելուն կնպաստեր Եվրասիական Մեծ գործընկերության ձևավորումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը։
«Ռուսաստանը հետաքրքրված է մայրցամաքի ապագայով՝ որպես խաղաղության, կայունության, զարգացման և բարգավաճման միասնական տարածք։ Այդ հավակնոտ նպատակին հասնելը ենթադրում է լայն ընդհանրական ինտեգրացիոն կոնտուրի՝ Եվրասիական Մեծ գործընկերության ստեղծում՝ բոլոր պետությունների, տարածաշրջանային կազմակերպությունների և Եվրասիայի միավորումների պոտենցիալների ավելացման միջոցով», - ասել է նա։
Նրա խոսքով՝ գործընկերության ստեղծման ինստիտուցիոնալ հիմքը կոչված է առաջին հերթին դառնալ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), ՇՀԿ-ն եւ ԱՀԱՊԱ-ն՝ դրանում մայրցամաքում բոլոր շահագրգիռ պետությունների եւ բազմակողմ միավորումների մասնակցության համար բաց լինելու դեպքում:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
Պուտինը՝ 3-րդ համաշխարհային պատերազմի մասին
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վ...
Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա
ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա Ուկ...
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչով դիմել է իր քաղաքացիներին
Թուրքիայի ԱԳ նախարարությունը իր քաղաքացիներին ուղղված կոչով է հանդես եկել ու հորդորել է զերծ մնալ Ուկրաինայի արևելյան հա...