Երկրին է մոտենում խոշոր աստղակերպ, որը 4 անգամ ավելի մեծ է, քան Էյֆելյան աշտարակը
«Ռոսկոսմոսը» իր Telegram-ալիքում հաղորդում է, որ Երկրին է մոտենում խոշոր աստղակերպ, որը 4 անգամ ավելի մեծ է, քան Էյֆելյան աշտարակը։ Այն Երկրի կողքով կանցնի մարտի 4-ին:
«Երկրին մոտենում է 138971 (2001 CB21) խոշոր աստղակերպը։ Տիեզերական մարմնի տրամագիծը մոտավորապես 1,3 կիլոմետր է, այսինքն՝ այն չորս անգամ բարձր է Էյֆելյան աշտարակից: Աստղակերպը մոլորակի մոտով կանցնի մարտի 4-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Ռոսկոսմոսը» նաև ցուցադրել է թռիչքի անիմացիան։
Ինչպես ճշտում են «Ռոսկոսմոսում», անիմացիան արվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մ.Վ. Կելդիշի անվան կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի աշխատակիցների կողմից՝ Ալթայի աստղադիտակի շնորհիվ:
Մեր մոլորակի հետ երկնային մարմինը կգտնվի առավելագույնը 4,8 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, ինչը բացառում է բախման հավանականությունը:
Նմանատիպ հոդվածներ
Եղիսաբեթ II-ը թողարկել է համեմունքների շարք
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը թողարկել է համեմունքների շարք, որը ներառում էր կետչուպ և շագանակագույն սոուս (նման...
Ասկերանի մոտ ադրբեջանցիները կրակել են բանվորների վրա․ ԱՀ դատախազություն
Արցախի Հանրապետության դատախազությունից հայտնում են, որ փետրվարի 5-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի մերձակայ...
«Կովերի պարտեզ»-ի վարձակալությունը մեծ աղմուկ է բարձրացրել․ Ըստ սաղիմահայերի՝ Հայաստանն ու Հայ եկեղեցին պասիվ կեցվածք են որդեգրել
Երուսաղեմում պատրիարքության շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում։ Նուրհան Պատրիարքը չի ուզում հետ կանգնել Կովերի պարտեզի՝...
«Ինձ էլ մի կտոր տվեք, տուն տանեմ, երեխաներին ցույց տամ». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցանկացել է պաշարված Լենինգրադից հացի կտորը տուն տանել, որը Մինսկ էր բերել Սանկտ...