Ասկերանի մոտ ադրբեջանցիները կրակել են բանվորների վրա․ ԱՀ դատախազություն
Արցախի Հանրապետության դատախազությունից հայտնում են, որ փետրվարի 5-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի մերձակայքում գտնվող «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից խոշոր տրամաչափի գնդացրով մի քանի կրակահերթ է արձակվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գործող՝ «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊ ընկերության քարամշակման կետի բանվորներ Գ.Բ.-ի, Ա.Թ.-ի և Ա.Հ.-ի ուղղությամբ, ովքեր տվյալ պահին տրակտորի վերանորգման աշխատանքներ էին կատարում:
Արձակված կրակոցներից պաշտպանվելու նպատակով, մինչև ոստիկանության աշխատակիցների ժամանելը, վերջիններս շուրջ երկու ժամ ստիպված թաքնված են մնացել՝ այդ ընթացքում զանգելով և դեպքի մասին իրազեկելով իրենց տնօրինությանը:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ:
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ Ասկերանի շրջանի դատախազությունը
Նմանատիպ հոդվածներ
Երկրին է մոտենում խոշոր աստղակերպ, որը 4 անգամ ավելի մեծ է, քան Էյֆելյան աշտարակը
«Ռոսկոսմոսը» իր Telegram-ալիքում հաղորդում է, որ Երկրին է մոտենում խոշոր աստղակերպ, որը 4 անգամ ավելի մեծ է, քան Էյֆելյա...
Եղիսաբեթ II-ը թողարկել է համեմունքների շարք
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը թողարկել է համեմունքների շարք, որը ներառում էր կետչուպ և շագանակագույն սոուս (նման...
«Ինձ էլ մի կտոր տվեք, տուն տանեմ, երեխաներին ցույց տամ». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցանկացել է պաշարված Լենինգրադից հացի կտորը տուն տանել, որը Մինսկ էր բերել Սանկտ...
Սասուն Միքայելյանն օգտագործում է ԵԿՄ գույքը սեփական հանգստյան գոտում. Aravot.am
Aravot.am-ը գրում է․ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Հանքավանում գտնվող «Տաք ջրեր» կոչվող առողջարանային հիմնարկը պատկանո...