Ուկրաինան մտադիր է մինչև 2 մլն մարդ ներգրավել տարածքային անվտանգության ապահովման գործում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է տարածքային պաշտպանության ուժերը հասցնել երկու միլիոն մարդու։ Այս մասին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։
Վլադիմիր Զելենսկին ուրբաթ Խարկովում անցկացրել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի փակ նիստ։ Հանդիպմանը քննարկվել են նաև ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունները, որոնք այս պահին ընթանում են Բելառուսի տարածքում, և Ուկրաինայի գործընկեր երկրների ռազմական օգնության հարցերը։ Դանիլովը նշել է, որ վերջերս Ուկրաինա է ժամանել ռազմական օգնություն տեղափոխող 25 ինքնաթիռ։
Միաժամանակ Մոսկվայում բանակցություններ են տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջեւ։
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը. Կրեմլ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Վլադիմիր Պուտինի հրավերը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տա...