ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ խոշոր ու շղթայական ավտովթարից

 Ինչպես արդեն հայտնելկ էինք, այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի դիմաց բախվել են Lexus, BMW, Mercedes և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 

 

 Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների, հիվանդանոց տեղափոխված վիրավորի և տեղում բժշկական օգնություն ստացած 2 քաղաքացիների ինքնությունը։