ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ան-2 ինքնաթիռ է վթարվել․ կա 2 զոհ. Կամչատկա
Կամչատկայի երկրամասում Ան-2 ինքնաթիռ է վթարվել։ Այն ընկել է անտառային գոտում։ Ռուսական ԶԼՄ-ներում հայտնված կադրերում երևում է ինքնաթիռի գրեթե լիովին այրված կմախքը։
Թեթևշարժիչային ինքնաթիռի անկման մասին հաղորդագրությունը ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային բաժանմունքում ստացվել է Մոսկվայի ժամանակով 3:30-ին։ Դեպքի վայր է մեկնել 43 մարդ և 9 միավոր տեխնիկա։
Ինքնաթիռում գտնվել է 2 մարդ։ Նրանք մահացել են։
Կամչատկայի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը նշել է, որ ինքնաթիռն ընկել է Սեվերնիե Կորյակի բնակավայրի շրջանում չսարքավորված ուղուց օդ բարձրանալիս։ Ինքնաթիռը եղել է մասնավոր և իրականացրել տեխնիկական չվերթ։
Անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի անձանց մահ, հարուցվել է քրեական գործ։