Զախարովան՝ 8 հայ ռազմագերիների վերադարձի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի կողմից 8 հայ ռազմագերիների վերադարձին:
Նա նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է 8 հայ ռազմագերիների վերադարձը, և հավելել. «Անշուշտ, մենք կարևոր ենք համարում զուգահեռաբար ջանքեր գործադրել հակամարտության ընթացքում անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ և կաջակցենք դրան ինչպես ազգային, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր»:
ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ 2020թ. դեկտեմբերի 2-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է 146 մարդ, որոնցից 127-ը՝ հայկական կողմին և 19-ը՝ ադրբեջանական: Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված 8 հայ զինծառայողներ փետրվարի 7-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ վերադարձվել են Հայաստանին:
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները: Նրանք են Սարգիս Տարզյանը, Վարդգես Բալայանը, Արմեն Պետրոսյանը, Արթուր Բաբայանը, Հմայակ Սարգսյանը, Գուրգեն Գալոյանը, Գրիգոր Կյուրեղյանը և Վաղարշակ Մալոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածո...
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...