«Պետք է ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է բոլոր պահվող անձանց վերադարձնելու կարևորությունն ու նշել, որ ՌԴ-ն ամեն ինչ անում է այդ ուղղությամբ:
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից 8 հայ զինծառայողի փոխանցումը հայկական կողմին, և, իհարկե, կարևոր է հնարավորինս շուտ լուծել այդ վիճահարույց հարցը հայ-ադրբեջանական հարաբերություններում, ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»,-ասել է Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
Վերջինս հիշեցրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ՝ ընդհանուր առմամբ, վերադարձվել է 146 մարդ՝ 127-ը՝ հայկական կողմին, 19-ը՝ ադրբեջանական:
«Կարևոր ենք համարում զուգահեռաբար ջանքերի գործադրումն՝ ուղղված անհետ կորածների ճակատագիրը պարզելուն, և աջակցելու ենք դրան ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ որպես համանախագահ»,- հավելել է դիվանագետը:
Զախարովան նշել է, որ «ՌԴ-ն իր կողմից արել է, անում է և անելու է ամեն ինչ պահվող անձանց վերադարձնելու հարցում: «Այդ հարցը առաջնահերթ է: Մենք հասկանում ենք հարցի էությունն ու առաջնահերթությունը»,- ընդգծել է Զախարովան:
Անդրադառնալով Արցախի՝ Բաքվի վերահսկողությանն անցած հատվածում հայկական մշակութային ժառանգության պահպանմանը՝ դիվանագետը նշել է, որ այդ հարցով ևս կանոնավոր կերպով կապ է պահվում Բաքվի և Երևանի միջև: «Եվ մենք կողմ ենք տարածաշրջանում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ մեկնարկին»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա
ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա Ուկ...
Պուտինը՝ 3-րդ համաշխարհային պատերազմի մասին
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վ...
«Միջուկային զենք ունեցող տղա, որը չունի ընկերներ». Բայդենի կարծիքը համաշխարհային առաջնորդների մասին. NBC
Ամերիկյան լրատվամիջոցներն անդրադարձել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեգնական հայտարարություններին, որոնք նա, իբր, արել է Ռու...