Պատմամշակութային ժառանգության պահպանման թեման պարբերաբար քննարկվում է պաշտոնական Բաքվի և Երևանի հետ. Զախարովա
Պատմամշակութային ժառանգության պահպանման թեման պարբերաբար քննարկվում է պաշտոնական Բաքվի և Երևանի հետ մեր շփումներում: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանում Բաքվի վերահսկողության տակ հայտնված հայկական հուշարձանների «աղվանացման» հարցերով աշխատանքային խմբի ստեղծումը:
« Մենք, իհարկե, հանդես ենք գալիս տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպման օգտին, աշխատում ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով»,- ասել է նա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արվում շարունակել փոխգործակցությունը համանախագահների հովանու ներքո՝ հումանիտար հարցի շուրջ իրական առաջընթացի հասնելու համար, այդ թվում՝ պատմական և մշակութային օբյեկտների պաշտպանությունը:
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածո...
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...