«ՀԱՊԿ-ին անդամակցելը չափազանց լուրջ հարց է». Զասը` ՀԱՊԿ-ի ընդլայնման մասին
ՀԱՊԿ-ի ընդլայնման հարցում պետք է շատ զգույշ լինել, որպեսզի չխաթարվի կազմակերպության միասնականությունը, «Վալդայ» ակումբում անցկացվող «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում․ ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» կոնֆերանսի ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«ՀԱՊԿ-ի ընդլայնման հարցին պետք է շատ «խնամքով», զգուշորեն մոտենալ։ Մեր կազմակերպությունը բաց է և ողջունում է միջազգային կառույցների, մեր մոտեցումներն ու գործունեության սկզբունքները կիսող երկրների հետ փոխգործակցությունը։ Բայց ՀԱՊԿ-ին անդամակցելը չափազանց լուրջ հարց է, դրան պետք է զգուշորեն մոտենալ՝ չխաթարելու մեր միասնականությունը, համախմբվածությունը։ Դա շատ կարևոր է այն առումով, որ մենք իսկապես արդյունավետ կազմակերպություն լինենք», - ասել է Ստանիսլավ Զասը։
Նշենք, որ ՀԱՊԿ-ին այս պահի դրությամբ 6 երկիր է անդամակցում․ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա
ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա Ուկ...
Պուտինը՝ 3-րդ համաշխարհային պատերազմի մասին
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վ...
«Միջուկային զենք ունեցող տղա, որը չունի ընկերներ». Բայդենի կարծիքը համաշխարհային առաջնորդների մասին. NBC
Ամերիկյան լրատվամիջոցներն անդրադարձել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեգնական հայտարարություններին, որոնք նա, իբր, արել է Ռու...