Բայդենից պահանջել են մտավոր կարողությունների թեստ հանձնել
Գրեթե 40 հանրապետական կոնգրեսականներ Բայդենից պահանջել են կոգնիտիվ կարողությունների թեստ հանձնել՝ այն միջադեպից հետո, երբ նախագահը վիրավորել էր լրագրողին,- գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կարծում ենք, որ անկախ սեռից, տարիքից կամ քաղաքական, կուսակցական պատկանելությունից, բոլոր նախագահները պետք է հետևեն նախկին նախագահ Թրամփի օրինակին՝ փաստաթղթով ապացուցելու և առողջ մտավոր կարողություններ դրսևորելու համար»,- ասված է նամակում։
Փաստաթուղթը ստորագրել են Սպիտակ տան նախկին բժիշկ, կոնգրեսական Ռոնի Ջեքսոնը և 37 այլ հանրապետական օրենսդիրներ։
Նամակի հեղինակները մտահոգություն են հայտնել հունվարի 24-ին նախագահական վարչակազմի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ Բայդենը Fox News-ի լրագրող Փիթեր Դուսիին անվանել է «շան տղա»։ Նրանք նշել են, որ նյարդային գրգռվածության պոռթկումը կարող է մտավոր անկման նշան լինել: Նամակում ընդգծվում է, որ հենց այդ հոգեբանական խնդրի տեսակը` «տրամադրության փոփոխության տեսակ»-ն է դրսևորել երկրի ղեկավարը միջոցառմանը։
Անցյալ տարվա հունիսին Սպիտակ տան նախկին բժիշկն արդեն դիմել էր նախագահին նմանատիպ խնդրանքով, սակայն այն ժամանակ նամակը ստորագրել էր ընդամենը 13 կոնգրեսական։