Ալիևը նոր օրենք է ստորագրել լրագրողական գործունեության մասով
Ադրբեջանի նախագահը ստորագրել է օրենք, որը, փորձագետների կարծիքով, մեծապես կբարդացնի երկրում մնացած լրագրողների կյանքը։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Այժմ լրագրողները պարտավոր են գրանցվել մեկ գրանցամատյանում, նշել իրենց տվյալները և չեն կարող ֆինանսավորում ստանալ արտասահմանից: Լրատվամիջոցների մասին նոր օրենքի համաձայն՝ Ադրբեջանում պետք է ստեղծվի զանգվածային լրատվության միջոցների միասնական ռեգիստր։
Որոշ հոդվածների համաձայն՝ բարձրագույն կրթություն չունեցողները, անաշխատունակները, նախկինում ծանր հանցագործությունների և «հասարակական բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների» համար դատապարտվածները չեն կարող գրանցվել, ստեղծել զանգվածային լրատվության միջոցներ և մասնակցություն ունենալ դրանց գործունեությանը։ Քաղաքական կուսակցությունները կարող են ստեղծել միայն տպագիր մամուլ, իսկ տեղական մամուլն իրավասու չէ օտարերկրյա ֆինանսավորում ստանալ։
Բացի այդ, լրատվամիջոցը միասնական ռեգիստրում գրանցվելիս գործադիր իշխանություններին պետք է տրամադրի հիմնադրի, խմբագրի և բոլոր լրագրողների հասցեները, անձը հաստատող փաստաթղթի համարները և կոնտակտները: Ադրբեջանի լրագրողական համայնքի ներկայացուցիչներից շատերի կարծիքով` նոր օրենքը, թեև ուղղակիորեն չի մատնանշում բոլոր լրագրողների՝ գրանցամատյան մուտք գործելու պարտավորությունը, կարող է նրանց վրա ճնշում գործադրելու պատրվակ դառնալ։
«Լրագրողների համար ռեգիստրում ընդգրկվելու համար շատ խիստ և անօրինական պահանջներ են կիրառվում՝ բարձրագույն կրթությունը, քրեական անցյալ չունենալը: Այսինքն՝ լրագրողին ներկայացվող պահանջները չափազանց բարձր են»,- նշել է մեդիա իրավունքի մասնագետ Ալեսքեր Մամեդլին:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա
ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա Ուկ...
Պուտինը՝ 3-րդ համաշխարհային պատերազմի մասին
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վ...
«Միջուկային զենք ունեցող տղա, որը չունի ընկերներ». Բայդենի կարծիքը համաշխարհային առաջնորդների մասին. NBC
Ամերիկյան լրատվամիջոցներն անդրադարձել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեգնական հայտարարություններին, որոնք նա, իբր, արել է Ռու...