Լավրովը և Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումները, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ Իրանի միջուկային ծրագրի մասին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ իրավիճակի զարգացումները քննարկվել են «միջուկային համաձայնագրի» վերականգնման և դրա լիարժեք կատարման հարցի շուրջ Վիեննայում շարունակվող բանակցությունների համատեքստում: Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները կողմ են արտահայտվել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուտափույթ վերականգնմանը՝ իր սկզբնական հավասարակշռված կառուցվածքով, որը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:
Նախարարները նաև մտքեր են փոխանակել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսի՝ Մոսկվա կատարած բարեհաջող այցի արդյունքների վերաբերյալ և շեշտել են, որ անհրաժեշտ է նախագահների պայմանավորվածությունների հիման վրա շարունակել ռուս-իրանական փոխգործակցության հետագա ընդլայնումը բոլոր ոլորտներում:
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածո...
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Փաշինյանին Անթալիայի ֆորումին մասնակցելու հրավեր չենք ուղարկել. Չավուշօղլու
Փաշինյանին Անթալիայի ֆորումին մասնակցելու հրավեր չենք ուղարկել, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ պատասխ...