Փաշինյանին Անթալիայի ֆորումին մասնակցելու հրավեր չենք ուղարկել. Չավուշօղլու
Փաշինյանին Անթալիայի ֆորումին մասնակցելու հրավեր չենք ուղարկել, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ պատասխանելով Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցության ձևաչափի ու հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում սպասվող հանդիպման մասին լրագրողների հարցերին: Այս մասին գրում է Ermenihaber. am-ը:
«TRThaber»-ի փոխանցմամբ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ Չավուշօղլուն ասել է հետևյալը. «Գիտնականներից և այլ հյուրերից բացի հրավերներ ենք ուղարկել հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանին և արտգործնախարարին։
Փաշինյանին հրավեր չենք ուղարկել. (երկրների) առաջնորդներին նախագահն է հրավեր ուղարկում: Նախարարի մակարդակով մասնակցությունը հաստատած երկրների թիվը հասել է 60-ի: Հայաստանից դեռ հաստատում չի եկել: Իսրայելից էլ հրավիրել ենք արտգործնախարարին և մի քանի գիտնականի, բայց դեռ հաստատում չկա»:
Հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում սպասվող հանդիպման վերաբերյալ էլ Չավուշօղլուն նշել է. «Հայաստանն է այդպես ցանկացել: Հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել են 2-րդ հանդիպումը կամ Վիեննայում, կամ Ժնևում անցկացնել: Պարոն Սերդարի հետ խոսեցինք, խորհրդակցեցինք. գիտեք, որ Ժնևում անցյալում անհաջողություն է եղել, որպեսզի նույն շարունակությունը չունենա, որոշեցինք Վիեննան լինի»:
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածո...
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Պուտինը կայցելի Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ նախապատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի...