ԵՄ-ն ունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործիքներ, բայց ավելի լավ է խուսափել դրանցից. Բորել
Եվրամիությունն ունի Ռուսաստանի համար ցավոտ պատժամիջոցներ կիրառելու գործիքներ, սակայն կնախընտրեր չկիրառել դրանք։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Եվրամիությունը որոշակի գործիքներ ունի տնտեսության, առևտրի և ֆինանսների ոլորտում, որոնք կարող են օգտագործվել և լուրջ հետևանքներ կունենան Ռուսաստանի տնտեսության համար... Լավ կլինի, եթե դա տեղի չունենա»,- Բորելի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Ըստ եվրոպական դիվանագիտության ղեկավարի՝ խոսքը ինչպես անձնական պատժամիջոցների, այնպես էլ ոլորտային ու ֆինանսական սահմանափակող միջոցների մասին է։ Նա ընդգծել է, որ այս դեպքում զսպումը դիվանագիտական բանակցությունների մի մասն է։
«Մեր պարտքն է խոսել այն մասին, թե ինչպիսին կլինեն Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետևանքները… Մենք դիվանագիտական ոլորտում կանենք հնարավոր ամեն ինչ դա կանխելու համար», - եզրափակել է Բորելը:
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածո...
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Արցախի ԱԺ-ն հրապարակել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հրապարակել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը: Այն սահմանում է 1991-1...