Երևանում տեղումներ են սպասվում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը:

 

Երևանի տարածքում

Փետրվարի 07-ի ցերեկը, 08-09-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին սպասվում են տեղումներ:

 

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 07-ի ցերեկը, 08-09-ին, 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ: Փետրվարի 08-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 07-09-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքանով կնվազի: Երևան քաղաքի փետրվարի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 12.50C (1979թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան -16.10C (1968թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան -1.60C


 

Քաղաքականություն