«Հնարավոր չէ կարգավորել միջազգային իրավիճակն առանց երկխոսության Ռուսաստանի հետ»․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հնարավոր չէ կարգավորել միջազգային իրավիճակն առանց երկխոսության Ռուսաստանի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վերջին շրջանը հաստատել է, որ, եթե մենք հրաժարվենք երկխոսությունից, իսկ այդպիսին էր եվրոպացիների ընտրությունը, երբ մենք կանցլեր Մերկելի հետ առաջարկում էինք անցկացնել ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովը, ապա անհնար է կարգավորել որեւէ հակամարտություն»,-ասել է Մակրոնը le Journal du Dimanche փարիզյան շաբաթաթերթին տված հարցազրույցում:
«Չ՞է որ այդ դեպքում մենք թույլ ենք տալիս ուրիշներին խոսել մեր անունից եւ չենք կարող այլեւս աջակցել մեր կոլեկտիվ անվտանգությանը»,-նշել է նա:
Մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ իրավիճակը՝ նա ընդգծել է, որ այժմ անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը երկխոսության ճանապարհով զինված հակամարտությունից խուսափելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
ԱՄՆ-ում հաշվարկել են՝ ինչ կլինի Ռուսաստանի կողմից Ուկրաինա «ներխուժման» դեպքում․ Reuters
Ըստ ԱՄՆ-ի գնահատականների ռուսական ներխուժման ժամանակ Ուկրաինայի կորուստները կկազմեն մինչև 25 000 զինվորական և մինչև 50 0...
Իրանի ԱԳՆ-ն` Պարսից ծոց–Սև ծով Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Սոֆիայում տեղի կունենա Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային – լոգիստիկ միջանցքի գործարկման...