Քաղաքականություն

«Հավատացեք, ես նախագահ եմ ոչ այն պատճառով, որ շատ եմ ուզում նախագահ լինել»․ Լուկաշենկո

«Հավատացեք, ես նախագահ եմ ոչ այն պատճառով, որ շատ եմ ուզում նախագահ լինել»․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է թողնել ղեկավարումը, եթե երկրում իրադրությունը կարգավորվի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

Մասնավորապես, Լուկաշենկոյին հարցրել են, թե դեռ քանի տարի է ղեկավարելու երկիրը, ինչին ի պատասխան նա ասել է՝ «միշտ», եթե սկսվի պատերազմ կամ այնպիսի իրադրություն, ինչպիսին 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո էր:

 

«Հավատացեք, ես նախագահ եմ ոչ այն պատճառով, որ շատ եմ ուզում նախագահ լինել: Աստված չանի հայտնվեք մի իրավիճակում, որտեղ կախված եք շատ հանգամանքներից»,- ասել է նա:

 

Լուկաշենկոն նշել է, որ եթե իրադրությունը կարգավորվի, երկիրը հստակ կորոշի, թե ով է իրեն հաջորդելու:  Նա զուգահեռներ է տարել խորհրդային ժամանակների առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի հետ, ով մինչև կյանքի վերջ մնաց բարձր պաշտոնին: 

 

«Ես հիմա եմ հասկանում, թե որքան կախված էր նա ոչ միայն հանգամանքներից, այլև այն մարդկանցից, ովքեր իրեն շրջապատում էին, աջակցում էին: Դու կապված ես քո երկրին, որը սեփական ձեռքերով ես ստեղծել»,- նշել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ դա ավելին է, քան պարզապես ծառայելը երկրին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250