Արևմուտքը պատրաստ է ամեն ինչի․ Զախարովա
Ռուսաստանը բազմիցս տեսել է, թե ինչպես են արևմուտքցիները փչացնում Օլիմպիական խաղերը։ Ամերիկյան Bloomberg գործակալության և գերմանական Bild թերթի հրապարակումներն Ուկրաինայի վերաբերյալ արտացոլում են, որ Արևմուտքը պատրաստ է ամեն ինչի։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բլումբերգն այսօր գրել է «Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման մասին»: Նույն ամերիկյան Bloomberg գործակալությունը, որը երկու շաբաթ առաջ հրապարակել էր «Ուկրաինա ներխուժելու վերաբերյալ ռուս-չինական համաձայնագրերի» մասին ֆեյք տեղեկատվություն, իսկ գերմանական Bild-ը հրապարակել է հոդված, որը բացահայտում է «Ուկրաինայի բռնագրավման» մանրամասն սխեման, որը, ըստ լրագրողների, «հայտնվել է անանուն հատուկ ծառայության ձեռքում», - գրել է դիվանագետը իր թելեգրամյան ալիքում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Bloomberg-ը հրապարակել էր «Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա» վերնագրով նյութ, ապա ընդունել սխալն ու հեռացրել հրապարակումը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
ԱՄՆ-ում հաշվարկել են՝ ինչ կլինի Ռուսաստանի կողմից Ուկրաինա «ներխուժման» դեպքում․ Reuters
Ըստ ԱՄՆ-ի գնահատականների ռուսական ներխուժման ժամանակ Ուկրաինայի կորուստները կկազմեն մինչև 25 000 զինվորական և մինչև 50 0...
Իրանի ԱԳՆ-ն` Պարսից ծոց–Սև ծով Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Սոֆիայում տեղի կունենա Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային – լոգիստիկ միջանցքի գործարկման...