Դպրոցները դիմել են նախարարություն՝ դասերը հեռավար կազմակերպելու համար
Համաճարակով պայմանավորված Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան, այս մասին պատասխանել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
«Ամբողջությամբ հեռավար դասընթացի անցնելու համար դիմել է մոտ 48 դպրոց: Մնացածը դասընթացները հեռավար կանցկացնեն մասնակի: Այսինքն՝ ոչ բոլոր դասարանները հեռավար դասընթաց կունենան: Դպրոցները դիմել են տարբեր ժամկետներով դասընթացները հեռավար անցկացնելու համար: Կան դպրոցներ, որ դիմել են երկու շաբաթվա համար, կան դպրոցներ՝ մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա: Հեռավար դասընթացի համար ամենաշատ դպրոցները դիմել են Երևանից: Կան դպրոցներ նաև մյուս մարզերից Վայոց ձոր, Արմավիր, Շիրակ, Տավուշ և այլն»,-պարզաբանեցին նախարարության հասարակայնության կապերի և տեղեկատվության վարչությունից:
Դպրոցներն ամբողջությամբ հեռավար ուսուցման անցնում են, եթե աշխատակազմի ու աշակերտների 10 տոկոսի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Մնացած դեպքերում հեռավար դասընթացի անցնում են մասնակի:
Օրեր առաջ Auroranews-ը տեղեկացել էր, որ Հանրապետության մի շարք դպրոցներ անցել են հեռավար ուսուցման՝ վարակի շղթան կոտրելու նպատակով։
ԿԳՄՍ-ից մեզ տեղեկացրեցին, որ խոսքը 20 դպրոցի մասին է, որոնցից 7-ը մարզային՝ Վանաձորում (2), Նոր Հաճնում, Արմավիրում, Սևանում, Ջերմուկում և Աբովյանում գտնվող,13-ը՝ Երևանում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԱԶԱՆԳ․ Նորակոչիկին ստիպել են մաքրել զուգարանը, դաժան ծեծի ենթարկել
Սկանդալային դեպք Կապանի զորամասերից մեկում։ Irakanum.am-ին ահազանգած ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանի հարազատները ահազ...
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի։ Տեղեկությունը հայտվել է Sputnik Ադրբեջանը` հավելելով, որ փաստը հ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե փետրվարի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Հակական բանակի 30-ամյակն է
Այսօր Հայաստանում տոնում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ Հայոց բանակի 30-ամյակը:30 արի առաջ անկախ Հայաստան...