ԱՄՆ-ի՝ անվտանգության երաշխիքների մասին արտահոսած պատասխաններն իրական են. Պետդեպ
ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է իսպանական El País թերթում հրապարակված փաստաթղթերի իսկությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այս փաստաթղթերում ես չտեսա ոչինչ, որը հիմք կտար ենթադրելու, թե դրանք իրական չեն», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հրաժարվել էին մեկնաբանել El País թերթի՝ Եվրոպայում անվտանգության երաշխիքների ռուսական առաջարկների պատասխանների վերաբերյալ հրապարակմանը։ Սակայն ավելի ուշ Պենտագոնն անուղղակիորեն հաստատել էր փաստաթղթի իսկությունը՝ ցույց տալով, որ լրատվամիջոցների արտահոսքը ամերիկյան կողմի մեղքով չէ։
Փետրվարի 2-ին El Pais-ը հրապարակել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներին ամերիկյան կողմի պատասխանների բովանդակությունը։ Ըստ տեքստի՝ իրենց պատասխանում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն առաջարկում են վերականգնել հարաբերությունները և 2021 թվականին փակված դեսպանատների աշխատանքը, բայց միևնույն ժամանակ սպառնում են ավելի շատ զորքեր տեղակայել Արևելյան Եվրոպայում «Կիևի դեմ Մոսկվայի ագրեսիայի դեպքում»:
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածո...
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
Հայաստանը պետք է խաղաղ ապրի տարածաշրջանի հարևանների հետ. Վահագն Խաչատուրյան
ՔՊ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, թե Հայաստանը պետք է խաղաղ ապրի տարածաշրջանի հ...
Արարատ Միրզոյանը ներկայացրել է «կարմիր գծերը» Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ համաձայնագրի պարամետրերի հստակեցումը, այդպիսի պայմանագրի մշակումը և հե...