ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կներեք, խնդրում եմ․ Պուտինը և Օրբանը մեծ հեռավորության վրա շամպայն են խմել
Կներեք, խնդրում եմ, որ այդ սահմանափակումների պատճառով պետք է այսպես վարվենք, միմյանց հետ շփվենք հեռավորության վրա։
Հինգժամյա բանակցությունների ավարտը Պուտինը եւ Օրբանը նշել են մեկ գավաթ շոմպայն խմելով։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բանակցություններ են անցկացրել Մոսկվայում, որոնց ժամանակ ՌԴ-ի ղեկավարն ասել Է, որ ուղղակի երկխոսությունն անհամեմատ ավելի լավ Է, քան հեռախոսազրույցը։
Պետության ղեկավարը հատկապես նշել Է Էներգետիկայի դերը երկու երկրների համագործակցության մեջ: «Չնայած բոլոր սահմանափակումներին, անցյալ տարվա 11 ամսում ապրանքաշրջանառության ծավալն աճել Է 30 տոկոսով: Դա լավ ազդակ Է, շարունակվում են խոշոր նախագծերը. ատոմային Էլեկտրակայանի կառուցումը»,-պատմել Է Պուտինը: Նրա խոսքով՝ իրենց հաջողվել Է վառելիքի մատակարարումների կայունության հասնել «Գազպրոմ»-ի հետ Բուդապեշտի համաձայնագրի շնորհիվ:
Նախագահն ընդգծել Է, որ այդ պայմանագիրն ստորագրվել Է մինչեւ 2036 թվականը եւ ավելի ցածր գին Է ապահովում, քան Եվրոպայում: Իր հերթին Օրբանը նշել Է, որ ողջ մայրցամաքն Էներգաճգնաժամ Է վերապրում, բայց Հունգարիան շնորհակալ Է այդ պարտավորագրի համար եւ պլանավորում Է ավելացնել մղաքանակը: Ղեկավարները նաեւ արծարծել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը: Պուտինը հայտարարել Է, որ այժմ մշակվում Է Հունգարիային COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի արտադրության տեխնոլոգիան փոխանցելու հարցը:
«Չնայած բոլոր ճգնաժամային սահմանափակումներին, իսկ մենք ջանում ենք պայքարել նույնիսկ համատեղ, ավելի քան 5 միլիոն չափաբաժին պատվաստանյութեր ենք մատակարարել, եւ ձեզ մոտ գրանցել եք «Սպուտնիկ Լայթը»,-նշել Է Ռուսաստանի նախագահը: Հունգարիայի նախագահը շնորհակալություն Է հայտնել նրան պատրաստուկի՝ երկիր մատակարարման համար: Բացի այդ, Պուտինը եւ Օրբանը քննարկել են իրադրությունը Եվրոպայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Մակրոնի ավտոշարասյունը ուշացած ուղևորվում դեպի Կրեմլ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստան է ժամանել նախատեսված ժամանակից ուշ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիստերիա Ադրբեջանում․ ադրբեջանական մեքենաները խաղաղապահներից բացի ստուգել են նաև Արցախի ոստիկանները
Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիա են բարձրացրել այն առնչությամբ, որ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական բեռներով ադրբեջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զավեշտալի դեպք Խաբարովսկում․ ծպտված երիտասարդը բնակարաններ է վարձում, իսկ մի քանի օր անց դրանք թալանում
ՌԴ Խաբարովսկի բնակիչը բնակարաններ է վարձում, իսկ մի քանի օր անց այն թալանում։ Նման միջադեպ է գրանցվել օրեր առաջ, երբ երի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջոնսոնի և Զելենսկու հանդիպումը սկսվել է զավեշտալի իրավիճակով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը սկսվել է զավեշտալի իրավիճակով։...