ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Մակրոնի ավտոշարասյունը ուշացած ուղևորվում դեպի Կրեմլ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստան է ժամանել նախատեսված ժամանակից ուշ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ֆրանսիական հեռուստաընկերությանը:
«Նա Մոսվա է մեկնել փոքր-ինչ ուշացումով՝ 30-45 րոպեով»,- հայտնել է հեռուստաալիքի թղթակիցը:
ՌԴ մայրաքաղաքում Մակրոնը բանակցություններ կվարի երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ֆրանսիացի առաջնորդի խոսքով՝ իր այցի նպատակն է թույլ չտալ, որ Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը վատթարանա: Կրեմլում ակնկալում են, որ երկրների ղեկավարներն առաջին հերթին կքննարկեն անվտանգության երաշխիքները:
Միևնույն ժամանակ ռուսական կողմը չի կանխատեսում, թե ինչ վճռորոշ բեկումներ տեղի կունենան, քանի որ իրավիճակը բավականին բարդ է: Պուտինի և Մակրոնի հանդիպման ավարտին համատեղ ասուլիս է նախատեսվում:
Հայտնի է, որ երեքշաբթի ֆրանսիացի առաջնորդը կմեկնի Կիև:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնն ու Զելենսկին հանդիպեցին․ առաջին կադրերը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել Է Կիեւ, որտեղ հանդիպեց Ուկրաինայի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ: Նախօր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճապոնիայում ձյան առատ տեղումներ են․ խաթարվել է բնականոն կյանքը
Ճապոնական օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ երկրում ձյան տեղումները պայմանավորված են ձմեռային ճնշման և սառ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանում մոր և մանկասայլակով երեխայի վրա սառույցի կտոր է ընկել․ կադրերը զայրույթ են առաջացրել
Համացացում տեսանյութ է տարածվել, որը ակտիվ քննարկումների ու զայրուցթի տեղիք է տվել Ռուսաստանում։ Տեսակադրերում երևում է,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանից ժամանած ուղևորներին Ստամբուլում դիմավորել են ծաղիկներով և քաղցրավենիքով
Թուրքական լրատվականները հրապարակել են տեսակադրեր, թե ինչպես են Թուրքիայում դիմավորել հայկական FlyOne Արմենիա ընկերության...